fbpx
Տնտեսություն

1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարը 246 մլրդ. դրամ է մոտավորապես

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է առաջին եռամսյակում խոշոր հարկեր վճարող 1000 կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ցանկը:

Հայտարարությունում մասնավորապես ասվում է.

«2020թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 245 մլրդ 633 մլն դրամ։

Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2020թ. 1-ին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարների վերաբերյալ ցանկը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 245 մլրդ 633 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 202 մլրդ 793 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 42 մլրդ 839 մլն դրամ:
Ցանկը հասանելի է «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ