fbpx
Առողջապահություն

107 նոր դեպք և 34 առողջացած. Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45969 դեպք, որոնցից 41693-ն` առողջացած, 919-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3075 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 240943 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2631 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 107 նոր դեպք: Ունենք 34 առողջացած:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 67 (կին), 73 (կին) և 70 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ