fbpx
Առողջապահություն

109 նոր դեպք, 186 ապաքինված ու 6 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում դեկտեմբերի 28-ի` ժամը 11:00-ի դրությամբ, գրանցվել է կորոնավիրուսի 344649 դեպք, որոնցից 331027 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4157 պացիենտ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 6547 թեստավորում, որից հաստատվել է քովիդի 109 նոր դեպք։ Մեկ օրում ապաքինվել են ևս 186 պացիենտներ, գրանցվել է 6 մահ։

Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով 7965 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1496 է: Մինչ այս կատարվել է 2546866 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ