Աշխարհում քովիդի դեմ պատվաստումների թիվը հատեց 9 միլիարդի շեմը

Ամենադիտվածներ

Աննա-Հակոբյանը-Քիմ-Սիմփլիս-Բառոունի-հետ-ներկա-է-գտնվել-ջութակահար-Պինխաս-Ցուկերմանի-համերգին-5

Աշխարհում այս պահի դրությամբ կատարվել է կորոնավիրուսի դեմ 9 միլիարդից ավել պատվաստում։

Այս մասին հայտնում է TASS-ը։

Նշվում է, սակայն, որ հնարավոր չէ ասել, թե կոնկրետ քանի բնակիչ է կոնկրետ պատվաստման բոլոր դեղաչափերը ստացել, իսկ քանիսը՝ ոչ, որովհետև շատ երկրներ չեն հայտնում նման տվյալներ։

Ըստ աղբյուրի՝ պատվաստումների կեսից ավելին՝ 4,67 միլիարդը, բաժին է ընկնում 3 երկրի՝ Չինաստանին, Հնդկաստանին ու ԱՄՆ-ին։

Նշվում է նաև, որ աշխարհում պատվաստումների տեմպն արագացել է․ նախորդ 1 միլիարդ պատվաստման համար ահրաժեշտ է եղել 1 ամիս, իսկ վերջին 1 միլիարդի համար 24 օր։

Հիշեցնենք, որ վերջերս ԱՀԿ ղեկավար Թեդոր Գեբրեյեսուսը հայտարարեց, որ համաճարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է, որպեսզի մինչև 2022 թվականի միջնամասը պատվաստված լինեն աշխարհի բնակչության առնվազն 70 տոկոսը։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ