Ազգային ժողովի այսօրվա նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանում 2018 թվականին խնայողություններով գոյացած 10 մլրդ դրամը թեև ուղղված էր համայնքներում սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը, սակայն ծախսվել է ընդամենը 1,6 մլրդ դրամը։
Վարչապետը ներկայացրեց, թե որոնք են սուբվենցիոն ծրագրեր: Դրանք այն ծրագրերն են, որոնց մի մասը ֆինանսավորում է կառավարությունը, մյուս մասը՝ համայնքները։ Սակայն Փաշինյանի խոսքով՝ համայնքները բավարար թվով ծրագրեր չեն ներկայացրել, որ հնարավոր լինի ֆինանսավորել դրանք։
Վարչապետը նաև ավելացրեց, որ այս տարի դա հնարավոր կլինի իրականացնել, քանի որ այդ գումարների ծախսման ընթացքում քաղաքացիները կոնկրետ փոփոխություններ են զգալու իրենց կյանքում։