fbpx
Ժամանց

120 տարի առաջ Սանտա Կլաուսին գրված նամակ է հայտնաբերվել

Անգլիայում հայտնաբերել են Սանտա Կլաուսին 1898թ. դեկտեմբերի 2-ին գրված նամակ: Այն գրել էր 5-ամյա մի աղջնակ: Ինչպես փոխանցում է BBC News-ը, նամակը հայտանաբերվել է գրքի մեջ, որը բերել են բարեգործական կրպակ: Ներկայում գտածոն հանրային ցուցադրության է ներկայացվել Քենթերբերի քաղաքի խաղալիքների խանութում:

1898թ. դեկտեմբերի 2-ին գրված նամակում Մարջորի անունով աղջիկը խնդրում է Սանտային իրեն Սուրբ Ծնունդին նվիրել խաղալիք բադիկներ և ճուտիկներ, գուլպաներ, ժապավեն և գնդակ իր կատվի համար: Խանութի աշխատակցուհին, ում հայրը գտել էր ծրարը, մտադիր է գտնել Մարջորիի ժառանգներին և ցույց տալ նրանց նամակը: Նամակից հայտնի է միայն աղջկա անունը և բնակության վայրը: Նրանք փորձել են գտնել այդ հասցեում գտնվող տունը, սակայն այդ վայրում արդեն ուրիշ շենք է եղել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ