Արսենալին տուգանել են Սիթիի հետ խաղից հետո

Հրապարակել է՝

Միացեք մեզ՝
Arsenal

Ամենադիտվածներ

Կայացել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրի «Արսենալ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը, որում տնատերերը պարտություն են կրել 1-2 հաշվով։

Բայց խաղն ավելի շատ ուշադրության է արժանացել ոչ թե բուն արդյունքի, այլ մեկ այլ դրվագով․ բանն այն է, որ խաղից հետո FA-ն «Արսենալին» մեղադրանք է առաջադրել խաղի 2 տարբեր միջադեպերի համար։

Առաջին միջադեպը կապված է ակումբի ֆուտբոլիստների էմոցիոնալ բուռն արձագանքի հետ, որն արտահայտվել է այն ժամանակ, երբ թիմի խաղացող Գաբրիելը 59-րդ րոպեին կարմիր քարտ է ստացել ու հեռացվել դաշտից։

Երկրորդ միջադեպը կապված է «Արսենալի» երկրպագուների պահվածքի հետ․ այն բանից հետո, երբ «Սիթիի» ֆուտբոլիստ Ռոդրին գոլ է հեղինակել, որոշել է գոլը «նշել» զինագործների երկրպագուների հետ, որոնց էլ դա զայրացրել է ու նրանք սկսել են փոքր առարկաներ նետել ֆուտբոլիստի կողմ։

Այսպիսով, որոշում է կայացվել առաջին դրվագով «Արսենալին» տուգանել 20 հազար եվրոյով, իսկ երկրորդ դրվագով մեղադրանքը թողնել առանց տուգանքի։

Ամենաթարմ