Valve ընկերության կողմից կազմակերպված The International 2019 մրցաշարում սահմանվել է ռեկորդային մրցանակ։ Կիբերսպորտի այս մրցման խաղացողները պայքարելու են Dota 2 խաղում լավագույն թիմին որոշելու համար։
Առաջին հորիզոնականի համար սահմանված է 15 միլիոն դոլար պարգևատրում, որը նշանակում, որ հաղթող թիմի յուրաքանչյուր խաղացող կստանա 3 միլիոն դոլար։ Սա ռեկորդային է կիբերսպորտի համար։
Սրանից առաջ ռեկորդը պատկանում էր Fortnite-ի աշխարհի չեմպիոն Կայլ «Bugha» Գիրսդորֆին, ով դրա համար պարգևատրվել էր 3 միլիոն դոլարով։
Dota 2-ի մրցաշարը կանցկացվի Չինաստանի արևելքում տեղակայված Շանհայ քաղաքում՝ օգոստոսի 15-ից 25-ը։ Մրցապայքարի դուրս կգան 18 թիմեր ու կխաղարկեն 33 միլիոն դոլարից ավել մրցանակ։