fbpx
Սպորտ

Մեսսին MLS-ի միանգամից երկու ռեկորդ է սահմանել

Ամերիկյան MLS-ի կանոնավոր առաջնության արտագնա խաղում «Ինտեր Մայամին» հյուրընկալվելիս հաղթեց «Նյու Ինգլենդ Ռևոլոշնին» (4:1):

36-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է դուբլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

Այս արդյունքը Մեսսիին թույլ տվեց MLS-ի միանգամից երկու նոր ռեկորդ սահմանել։

Կանոնավոր առաջնության 7 հանդիպումներում նա մասնակցել է 16 գոլի՝ 9 գոլ և 7 գոլային փոխանցում։ Նախկինում լիգայի պատմության մեջ ոչ ոք 7 մեկնարկային հանդիպումներում գոլ+փոխանցում համակարգով 16 միավոր չէր վաստակել։

Մեսսին նաև դարձավ MLS-ի պատմության առաջին ֆուտբոլիստը հինգ անընդմեջ հանդիպումների շարքով, որոնցում նա կատարել է երկու կամ ավելի գոլային գործողություն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ