Ազգային ժողովի այսօրվա` ապրիլի 28-ի արտահերթ նիստում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց, որ ծախսերի անփոփոխ մակարդակի և 150 մլրդ դրամի չափով տնտեսական աջակցության փաթեթների ներառման դեպքում պետական բյուջեի դեֆիցիտը կմեծանա՝ հասնելով ՀՆԱ 5%-ի: Այս մասին նախարարը հայտնել է` «2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում:
«Կառավարությունը ծրագրում է 150 մլրդ դրամի չափով սոցիալ-տնտեսական փաթեթ ներկայացնել հետևյալ ուղղություններով. 25 մլրդ դրամ՝ ձեռնարկությունների աջակցության ծրագրեր, 25 մլրդ դրամ՝ սոցիալական աջակցության ծրագրեր, 80 մլրդ դրամ՝ երկարաժամկետ տնտեսական զարգացման ծրագրեր և 20 մլրդ դրամ՝ ռեզերվային ֆոնդերի վերաբաշխում»,-մանրամասնեց ֆինանսների նախարարը: