Առողջապահություն

1517 նոր դեպք, 1050 ապաքինված ու 57 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 26-ի, ժամը 11:00-ից դրությամբ՝ գրանցվել է կորոնավիրուսի ընդհանուր 298 069 դեպք, որոնցից 263 002-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 27 692 պացիենտ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ մեկ օրում կատարվել է 11 982 թեստավորում, որից հաստատվել է քովիդի 1517 նոր դեպք։ Առողջացել են ևս 1050 հիվանդ, ունենք 57 մահվան դեպք։

Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսից 6112 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1263 է: Ընդհանուր կատարվել է 2 018 614 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ