Արցախի ջրամբարներից մեկում 16-ամյա երեխա է խեղդվել

Հրապարակող՝

Yexavrd

Ամենադիտվածներ

Օգոստոսի 17-ին՝ ժամը 10:45-ին, Արցախի ՆԳ նախարարության Ոստիկանության և ԱԻ պետական ծառայության Մարտունու շրջանային բաժիններում հաղորդում է ստացվել, որ Գիշի գյուղի ջրամբարում երեխա է խեղդվում: Այս մասին հաղորդում է ԱՀ ՔԿ-ն:

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության, փրկարար ծառայության և Քննչական կոմիտեի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 10:30-ի սահմաններում, Գիշի գյուղի վարչական տարածքի «Աշտարակ» կոչվող ջրամբարում լողանալու նպատակով ջուրը մտած նույն համայնքի 16-ամյա Գ. Բ.-ն ջրախեղդ է եղել։

Վերջինիս դիակը հայտանաբերվել և տեղափոխվել է «Արևիկ» մանկական բուժմիավորում։

Ստուգմամբ զբաղվում է Քննչական կոմիտեն։

Ամենաթարմ