Հայաստանի Հանրապետությունում հուլիսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր 228 798 դեպք, որոնցից 219 062-ը` առողջացած, 4587-ը` մահվան ելքով:
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։
Ըստ աղբյուրի՝ երեկ կատարվել է 5748 թեստավորում, որից հաստատվել է COVID-19-ի 166 նոր դեպք: Ունենք 104 առողջացած և 3 մահվան դեպք:
Նշվում է, որ կորոնավիրով այս պահին փաստացի բուժում է ստանում 4034 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 305 307 թեստավորում: