Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերի 10-ի` ժամը 11:00-ի դրությամբ, գրանցվել է կորոնավիրուսի 324 039 դեպք, որոնցից 286 334 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 29 521 պացիենտ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 10052 թեստավորում, որից հաստատվել է քովիդի 1675 նոր դեպք։ Մեկ օրում ապաքինվել է 1277 հիվանդ, գրանցվել է 69 մահ։
Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով 6831 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1353 է: Մինչ այս կատարվել է 2 202 322 թեստավորում։


