Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերով հիմնական իրավակարգավորումները:
Նոր օրենքի նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում 17 նախարարության փոխարեն կլինի 12 նախարարություն: Արդյունքում կմնան հետևյալ նախարարությունները.
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Առողջապահության նախարարություն
Արդարադատության նախարարություն
Արտակարգ իրավիճակների նախարարություն
Արտաքին գործերի նախարարություն
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Ֆինանսների նախարարություն