fbpx
Առողջապահություն

Արցախում քովիդով վարակվածներից 19-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Արցախի Հանրապետությունում դեկտեմբերի 19-ին կատարվել է 92 թեստավորում, որի արդյունքում Գրանցվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 78 վարակակիր: Նրանցից 19-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 43-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

Ըստ աղբյուրի՝ Հանրապետությունում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 30379 քաղաքացու հետազոտություն, որից 4669-ի մոտ թեստի պատասխանը եղել է դրական։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ