Նախագահ Ջոն Քենեդին՝ ճակատագրական կրակոցներից ակնթարթներ առաջ:
Պատմության մեջ այս օրը 1963թ. նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ Դարի հանցագործությունը՝ սպանվեց ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդին: Քենեդու սպանությունը ցնցեց ամբողջ աշխարհը:
Այն դասվեց այնպիսի հանցագործությունների շարքին, որոնք մինչև այժմ էլ անորոշության մեջ են թաղված: Չէ՞ որ գլխավոր կասկածյալ Լի Հարվի Օսվալդը նույնպես սպանվեց և անգամ դատավարությանը չհասավ:
Քենեդիի սպանության հարցում բազմաթիվ վարկածներ են քննարկվել՝ սկսած խորհրդային հատուկ ծառայությունների մասնակցության՝ վերջացրած ԱՄՆ հատուկ ծառայությունների մասնակցության մասով, սակայն անգամ մոտ 50 տարի անց ոչինչ հստակ դեռևս պարզ չէ:
Հեղինակ՝ Դավիթ Ֆիդանյան
https://www.facebook.com/photo.php?fbid=2634767853239139&set=a.501083209940958&type=3&theater