Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի և Տավուշի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հունիսի 22-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Արմենուհի Այդինյանը հայտնաբերվել է Երևան քաղաքում և հանձնվել ոստիկանության Իջևանի բաժին:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ ապրիլի 25-ին հայտարարվել էր նրա անհետ կորած լինելու մասին։