fbpx
Սպորտ

Բարսայի 2 խաղացող կորոնավիրուսով է վարակվել

«Ատլետիկ» Բիլբաո – «Բարսելոնա» խաղին ընդառաջ կատալոնական ակումբի առաջին թիմի 2 ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։

Այս մասին հայտնում է «Բարսայի» մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ դրական թեստերի հետևանքով այսօր ծրագրված մարզումը չեղարկվել է։ Վարակված Ֆուտբոլիստների անուններ ու նրանց առողջական վիճակի հետ կապված տվյալներ չեն տրվում։

Ստեղծված իրավիճակում «Բարսելոնայի» բոլոր ֆուտբոլիստներն ու ակումբի ողջ անձնակազմը պետք է կրկնակի թեստավորում անցնի։

Հիշեցնենք, որ «Ատլետիկ» – «Բարսելոնա» խաղը նշանակված է հունվարի 7-ին՝ 00:00-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ