fbpx
Կառավարություն

2 միլիարդ 353 միլիոն դրամ տնտեսական և սոցիալական աջակցություն իրավաբանական և ֆիզիկական անձանց. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի էջում գրառում է կատարել, հայտնելով՝ կառավարության ընդունած 9 միջոցառումների շրջանակներում՝ երեկվա դրությամբ 2 միլիարդ 353 միլիոն դրամ տնտեսական և սոցիալական աջակցություն է բաշխվել իրավաբանական և ֆիզիկական անձանց:

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2602656373388075

Հիշեցնենք, որ կառավարությունը կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման համար ընդունել է 9 ծրագրեր։ 

«Երեկ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամվ տեղի է ունեցել կառավարության հեթական խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվել է ջրամատակարարման ոլորտում այս տարվա ընթացքում նախատեսված կապիտալ և դեռևս տարիներ առաջ ներգրավված վարկային ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր:

Վարչապետին զեկուցվել են հանրապետությունում ոռոգման, ջրամատակարարման համակարգերի բարելավման և արդիականացման, ինչպես նաև Կապսի և Վեդիի ջրամբարների կառուցմանն ուղղված շինաշխատանքների մասին:

Նշվել է, որ տարեսկզբից մեկնարկել են վերը նշված ծրագրերի մրցույթների կազմակերպման գործընթացները և նախատեսված ժամանակահատվածում ծրագրերը կշարունակվեն: Կապսի ջրամբարի հետ կապված մրցույթը ևս ընթացքի մեջ է, ամռանը շինարարական աշխատանքները կմեկնարկեն: Վեդիի ջրամբարի ծրագիրն ընթանում է ըստ նախատեսված ժամանակացույցի:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ բոլոր ոլորտներում կապիտալ ծրագրերի իրականացման գործընթացը գտնվելու է իր ուշադրության կենտրոնում: Կառավարության ղեկավարը նշել է, որ դրանք լուծում են տնտեսական և սոցիալական լուրջ խնդիրներ և այդ առումով ունեն սկզբունքային նշանակություն»։

 

Աղբյուրը՝ primeminister.am.

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ