fbpx
Առողջապահություն

Արցախում առայսօր կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել․ Արցախի ԱՆ

Արցախի տեղեկատվական շտաբը Facebook-ի էջում գրառում է կատարելէ նշելով , որ  Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ առայսօր կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել: Այս պահին առողջապահական հաստատություններում մեկուսացված երկու քաղաքացիներ կան:

«Ապրիլի 2-ի տարածած տեղեկատվության համաձայն՝ ՀՀ-ից Արցախ մուտք գործած և օրեր առաջ Քաշաթաղի շրջանային հիվանդանոցում մեկուսացվել էր մեկ քաղաքացի,իսկ մյուս քաղաքացին մեկուսացվել է այսօր:

Մեկուսացված երկու քաղաքացիների փորձանմուշները ուղակվել են ՀՀ՝ համապատասխան հետազոտության նպատակով: Հետազոտության պատասխանները կստացվեն վաղը, որից անմիջապես հետո կհրապարակվեն տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին հորդորում ենք հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով»։

https://www.facebook.com/ArtsakhInformation/photos/a.104748431165946/122997779341011/?type=3&theater

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ