Անտուան Գրիզմանը խոսել է իր ապագայի մասին:
«Եկե՛ք մի փոքր էլ սպասենք: Ես ամենաշատն եմ ցանկանում, որ ապագայիս հարցը հնարավորինս շուտ լուծում ստանա: Համոզված չեմ, որ կարիերաս շարունակելու եմ Իսպանիայում: Հնարավոր է՝ մոտ 2 շաբաթից ամեն ինչ պարզ լինի»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում Marca-ն:
Նշենք, որ Գրիզմանի ծառայություններով ներկա պահին հետաքրքրվում են «Բարսելոնան» և ՊՍԺ-ն: