Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում 21 չվերթ է հետաձգվել, ևս 2-ը` չեղարկվել։
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` «Яндекс Расписание» ծառայության տվյալներին հղումով։
Հաղորդվում է, որ Մոսկվայի ժամանակով 06։55 (Երևանի ժամանակով՝ 07։55) դրությամբ՝ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 8 չվերթ, իսկ «Շերեմետևոյում»՝ 3 չվերթ։
«Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 10 չվերթ, չեղարկվել՝ երկուսը։