Հայաստանի Հանրապետությունում մարտի 14-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 422021 դեպք, որոնցից 408562 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3246 պացիենտ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 1432 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 17 նոր դեպք, ապաքինվել են 166-ը։ Մեկ օրում հիվանդությունը խլել է 4 մարդու կյանք։
Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8576 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1567 է: Մինչ այս կատարվել է 2936474 թեստավորում։