Առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր ՊԵԿ ավտոմաքսատուն և քաղաքացիներից մեկին ուղեկցել մեքենան մաքսազերծելու ամբողջ ընթացքում, ինչը տևել է մոտ 20 րոպե։ Ընթացքում վարչապետը ծանոթացել է նաև մեքենաների մաքսազերծման հետ կապված այլ խնդիրների։
«Նկատառումներն էն են, որ պայմանավորվեցինք, որ 20 րոպեում պետք է մեքենան մաքսազերծված լինի … նրանք, ովքեր սպասում էին, բացատրեցին, որ, օրինակ, երեկ երեկոյան է իրենց մեքենան կոնտեյներով կամ իրենք եկել են երեկոյան՝ էն ժամանակ, երբ փակվում է արդեն, ուղղակի հերթագրվելու, որ էսօր առավոտյան գան։ Բայց եթե էս արագությամբ գնա, կարծում եմ՝ էլ տենց բանի կարիք չի էլ լինի, որ մի օր շուտ գան»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետն անդրադարձավ նաև «ինվոյսների» խնդրին ու ասաց, որ տրամաբանական է, երբ ՊԵԿ-ը կասկածով է մոտենում, երբ 100-200 դոլարով գնման «ինվոյս» են ցույց տալիս թանկարժեք մեքենայի համար։
«Էն, որ պիտի քաղաքացին մաքսայինին փորձի խաբի, մաքսայինն էլ քաղաքացուն, էդ տենց ոնց որ ավանդույթ է եղել, հիմա մինչև էդ ավանդույթից դուրս գանք, ժամանակ է պետք»,- ասաց Փաշինյանը։