fbpx
Իրավական

Առանց լիցենզիայի վարկ առաջարկողները կտուգանվեն

ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում դրական եզրակացություն տրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագծին՝ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Այս նախագիծը դրական եզրակացություն է ստացել նաև կառավարության կողմից:

Նախագծով առաջարկվում է լիցենզիա չունեցող անձանց կողմից «վարկ», «փոխառություն», «գումար», «փող», «դրամ», «վարկավորում», «փոխառության տրամադրում», «գումարի տրամադրում», «փողի տրամադրում», «դրամի տրամադրում» բառերի, բառակապակցությունների կամ դրանց հոլովաձևերի օգտագործմամբ գովազդ իրականացնողին կամ գովազդելուն աջակցողի համար սահմանել տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

Պատգամավոր Մանե Թանդիլյանը նշեց, որ կրկնելու դեպում տուգանքի չափը կհասնի չորսհազարապատիկի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ