«Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը Facebook֊ի էջում գրել է․
«Հոկտեմբերի 27-ը մեր նորանկախ պետականության պատմության ամենաողբերգական էջերից է, 20 տարի առաջ այս օրը Ազգային Ժողովում գլխատվեց ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինները:
Հոկտեմբերի 27-ը ոչ միայն մեր պետական այրերի սպանություն էր, այլ նաև ՀՀ պետականության դեմ ուղղված ահաբեկչություն էր: Ցավով պետք է արձանագրենք, որ 20 տարի անց էլ, այս սահմռկեցուցիչ դեպքն ամբողջությամբ բացահայտված չէ, շատ կարևոր հարցեր դեռևս անպատասխան են մնացել:
Եվ այսօր, 20 տարի անց, պետք է գիտակցել, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործության ամբողջական բացահայտումը, առկախված բոլոր հարցերին սպառիչ պատասխան տալը հրամայական է, որպեսզի հնարավոր լինի մեր պետականության այդ արյունոտ էջը փակելու՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մեր սերունդների:
Խոնարհում զոհերի հիշատակին»:
https://www.facebook.com/freedemocrats/posts/2540981499328363?__tn__=-R