2018 թվականի ընթացքում ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում ստացվել է 4844 քրեական գործ, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ոլորտին ու դատական ակտի կատարման հետ կապված հարցերին վերաբերող 22474 միջնորդություն (ընդհանուրը՝ 4844+22474=27318): Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդի կայքից:
Ստացված 4844 քրեական գործից ավարտվել է 2968-ը (61,3%): Ստացված 22474 միջնորդություններից ավարտվել է 21139-ը (94%): Ընդհանուր առմամբ՝ ավարտվել է 24107 դատական գործ (2968+21139=24107) 88.2%:
Համեմատություն. 2017 թվականի ընթացքում ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում ստացվել է 5027 քրեական գործ, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ոլորտին ու դատական ակտի կատարման հետ կապված հարցերին վերաբերող 20675 միջնորդություն (ընդհանուրը՝ 5027+20675=25702):
Ստացված 5027 քրեական գործից ավարտվել է 3036-ը (60,4%): Ստացված 20675 միջնորդություններից ավարտվել է 19699-ը (95,3%): Ընդհանուր առմամբ ավարտվել է 22735 դատական գործ (3036+19699=22735) 88,5%:
2018 թվականի ընթացքում ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կողմից ավարտված 2968 քրեական գործերով դատական ակտ է կայացվել 3740 անձի վերաբերյալ, այդ թվում՝ 2295 գործով (77,3%) կայացվել է դատավճիռ՝ 3034 անձի նկատմամբ, 607 գործով (20,5%) կայացվել է քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում՝ 639 անձի վերաբերյալ, 64 գործով (2,2%)՝ 65 անմեղսունակ անձանց վերաբերյալ կիրառվել է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ, 1 գործով 1 անձի վերաբերյալ կայացվել է բժշկական բնույթի հարկադրական միջոցը մերժելու մասին որոշում, 1 գործ 1 անձի վերաբերյալ քննության առարկա չի դարձվել՝ դատախազի կողմից ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքով:
Համեմատություն. 2017 թվականի ընթացքում ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կողմից ավարտված 3036 քրեական գործերով դատական ակտ է կայացվել 3919 անձի վերաբերյալ, այդ թվում՝ 2766 գործով (91,2%) կայացվել է դատավճիռ՝ 3626 անձի նկատմամբ, 211 գործով (6,9%) կայացվել է քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում՝ 235 անձի վերաբերյալ, 58 գործով (1,9%)՝ 58 անմեղսունակ անձանց վերաբերյալ կիրառվել է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ, 1 գործ 1 անձի վերաբերյալ քննության առարկա չի դարձվել՝ դատախազի կողմից ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքով:
ՀՀ դատարանների կողմից հաշվետու ժամանակահատվածում կայացվել է 202 դատական ակտ 241 անձի (241:3673*100=6,5%) վերաբերյալ, որից 212 (88%) անձ ձեռք է բերել լրիվ արդարացվածի կարգավիճակ, իսկ 29 (12%) անձ` մասնակի արդարացվածի կարգավիճակ: Հիշյալ 202 դատական ակտերից 104 դատական ակտ (96-ը լրիվ, 8-ը մասնակի)` 119 անձի վերաբերյալ (108-ը լրիվ, 11-ը մասնակի), 2018 թվականի դեկտեմբերի 28-ի դրությամբ մտել է օրինական ուժի մեջ:
Համեմատություն. 2017 թվականի ընթացքում լրիվ կամ մասնակի արդարացվել է 180 (180:3861*100=4,7%) անձ, որից 142-ը (142:3861*100=3,7%)` լրիվ, իսկ 38-ը (38:3861*100=1%)՝ մասնակի: Այսինքն, 2017 թվականի համեմատությամբ 2018 թվականին արդարացվածների քանակն ավելացել է 61-ով (33,9):