ՌԴ քաղաքացիութուն ստացած օտարերկրացիների թիվը 5 տարվա ընթացքում աճել է երկու անգամ: 2018-ին ՌԴ քաղաքացիություն է ստացել 269,4 հազար մարդ, մինչդեռ 2013-ին` 135,8 հազար մարդ. հայտնում է RT-ն:
ՌԴ ներքին գործերի նախարարության տրամադրած տվյալների համաձայն` 2018-ին ՌԴ քաղաքացիություն է շնորհվել Ուկրաինայի 83 000, Հայաստանի 27 100, Ղազախստանի 45 300, Տաջիկստանի 35 700 և Ուզբեկստանի 21 000 քաղաքացու: