fbpx
Ժամանց

2022 թվականի ամենաոճային կոշիկը․ ինչպես այն համադրել

Լայն տարածում կստանա 2022 թվականին լայն տարածում կստաա սև կաշվե լոֆերները՝ հաստ ներբաններով: Այս մասին հայտնել են Who What Wear պորտալի խմբագիրները։

Ոճաբանները խորհուրդ են տալիս կրել լոֆերներ վառ պրինտով միդի կիսաշրջազգեստով և տրիկոտաժե սվիտերով կամ կարդիգանով։ Ըստ մասնագետների՝ ամենահաջող համադրություններից է այս կոշիկները ծալքավոր մինի կիսաշրջազգեստի և բարձր գուլպաների հետ՝ սպիտակ, սև կամ ժանյակավոր։ Բացի այդ, ոճաբանները խորհուրդ են տալիս լոֆեր կրել ջինսերի և շալվարների հետ։

Փետրվարի սկզբին Who What Wear պորտալի նորաձեւության խմբագիրները նշել են 2000-ականների ոճի ամենաարդի միտումները։ Դրանցից ոճաբաններն առանձնացրել են կոմբինեզոնները, կիսաշրջազգեստներն ու տոպերը՝ փողկապներով ու ժանյակներով, փետուրներով երեկոյան զգեստները, ինչպես նաև լայն տաբատներն ու լայն պիջակները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ