fbpx
Աշխարհ

2023-ի հոկտեմբերից ԱՄՆ-ն Իսրայել է փոխանցել գրեթե 25 հազար ռումբ և գերճշգրիտ կառավարվող հրթիռ

Անցյալ հոկտեմբերի պատերազմի սկսվելուց ի վեր Միացյալ Նահանգներն Իսրայելին է փոխանցել առնվազն 14000 2000-ֆունտանոց MK-84 և 6500 500-ֆունտանոց ռումբ, 3000 Hellfire ճշգրիտ օդ-երկիր հրթիռ, 1000 հակաբունկերային ռումբեր և այլ զինամթերք:

Ըստ Reuters-ի՝այս տվյալները վկայում են, որ իր դաշնակցին ԱՄՆ ռազմական աջակցության զգալի կրճատում չի եղել՝ չնայած զենքի մատակարարումները սահմանափակելու միջազգային կոչերին։

Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան չորեքշաբթի հայտարարել է, որ հոկտեմբերի 7-ից Վաշինգտոնը Իսրայելին անվտանգության նպատակներով 6,5 միլիարդ դոլարի օգնություն է փոխանցել:

Վաշինգտոնն իր վաղեմի դաշնակցին տարեկան 3,8 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրում: Թեև Բայդենը նախազգուշացրել էր, որ պայմաններ կսահմանի ռազմական օգնության համար, եթե Իսրայելը չկարողանա պաշտպանել խաղաղ բնակիչներին և թույլ չտա ավելի շատ մարդասիրական օգնություն Գազա, ԱՄՆ նախագահը խոստումը չկատարեց:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ