2025 թվականի դեկտեմբերի 2–4-ը Բրյուսելում կայացավ EuroGeographics ասոցիացիայի կառավարման խորհրդի անդամների աշխատանքային հանդիպումը։ Կառավարման խորհրդում ընդգրկված են 9 պետություններ՝ Հայաստան, Ֆրանսիա, Անգլիա, Սլովենիա, Նորվեգիա, Հոլանդիա, Իսպանիա, Լատվիա, Գերմանիա։
Նիստի օրակարգի կարևորագույն հարցերից մեկը 2027 թվականի գլխավոր ասամբլեան Հայաստանում անցկացնելու հնարավորության դիտարկումն էր, որը ստացավ կառավարման խորհրդի անդամների վերջնական համաձայնությունն ու հաստատումը։
EuroGeographics ասոցիացիան միավորում է քարտեզագրման, կադաստրի և տարածական տվյալների ոլորտում գործող 44 երկրների շուրջ 60 ազգային լիազոր մարմիններ։
Ամենամյա գլխավոր ասամբլեան անդամների համար կարևոր հարթակ է՝ ռազմավարական քննարկումներին մասնակցելու, լավագույն փորձի փոխանակման, գործընկերության ամրապնդման, ինչպես նաև Եվրոպայում և դրանից դուրս աշխարհագրական տվյալների ապագան ձևավորելու համար։

