ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում ուղիղ եթերի ժամանակ նոր տեղեկատվություն է հայտնել Հայաստանում կորոնավիրուսի պանդեմիայի տարածման մասին:
Վարրապետն հայտնել է, որ ապրիլի 13-ի թեստավորման արդյունքում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 28 նոր դեպք և կա 58 բուժված:
Վարչապետը նշել է, որ այս դինամիկայով ունենք հնարավորություն ջարդելու համաճարակի ողնաշարը, իսկ շատ աշխատողներ կարող են վերադառնալ իրենց աշխատանքին: