210 մլն դրամ կտրամադրվի անպտղության դեմ պայքարի համար. Արսեն Թորոսյան

Հրապարակող՝

210 մլն դրամ կտրամադրվի անպտղության դեմ պայքարի համար. Արսեն Թորոսյան

Ամենադիտվածներ

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է նաև վերարտադրողական առողջության հարցերին.

«Նման ծրագիր ժամանակին եղել է, բայց ոչ օբյեկտիվ է գործել: Դրա մասին հայտարարություն է եղել նաև ԱԺ-ում՝ նախկին կառավարության ժամանակ, 50 միլիոնի շրջանակներում էր, եթե չեմ սխալվում: Մենք էս տարի դրա համար 210 միլիոն դրամ ենք նախատեսել, կոչվում է «Անպտուղ զույգերի համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման բժշկական օգնության ծառայություններ»:

Մենք այս շաբաթ հանդիպում ունենք՝ որոշելու համար, թե այդ 210 մլն դրամն ինչպես ենք ծախսելու: Նախնական ասեմ, որ հակվածությունն անպտղության պատճառները պարզելն է լինելու, մի մասն էլ արտամարմնային բեղմնավորման ծառայությունների գնումը: Փորձը ցույց է տալիս, որ ավելի արդյունավետ է պարզել պատճառը և լուծել, դա շատ ավելի էժան է և ավելի շատ մարդկանց վրա կարող ես օգտագործել, քան թե պարզապես մի քանի տասնյակ զույգերի անես արտամարմնային բեղմնավորում: Բայց երկուսն էլ լինելու են՝ հիմնականում շեշտը դնելով պատճառները պարզելու և վերացնելու վրա», – ասել է  Թորոսյանը:


Ամենաթարմ