Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում «Իզմիրիլյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ հինգ րոպեի տարբերությամբ իրենց մոտ է տեղախոխվել երկու քաղաքացի, որոնցից մեկը՝ «թիկունքի 2 կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ, իսկ մյուսը՝ «գլխի, ծոծրակի հատվածի վերք» ախտորոշմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Քանաքեռ-ՀԷԿ թաղամասի բնակիչ՝ 25-ամյա Կառլեն Նուբարյանը և 26-ամյա Ռաֆիկ Նուբարյանը։ Ոստիկանները պարզել են նաև, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Քանաքեռ-ՀԷԿ-ի ձորից։
Փաստի առթիվ ոստիկանության Արաբիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Թե ինչ հանգամանքերում են նշված անձինք մարմնական վնասվածքներ ստացել, Արաբկիրի ոստիկանները պարզում են։