«Բարսելոնան» հունվարի 12-ին Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունը կմեկնարկի Մադրիդի «Ռեալի» դեմ խաղով։
Marca-ի տեղեկություններով՝ «կապտանռնագույնների» մարզչական շտաբը ստիպված կլինի խաղն անցկացնել առանց Պեդրիի և Ֆերան Տորեսի։
Մինչ թիմի Սաուդյան Արաբիա մեկնելը երկու ֆուտբոլիստների մոտ էլ դրական է եղել կորոնավիրուսի թեստը։
Պեդրին նոր էր ապաքինվել վնասվածքից, իսկ Տորեսը դեռևս ոչ մի խաղ չի անցկացրել «Բարսելոնայի» կազմում: Այս ֆուտբոլիստների բացակայությունը դժվարությունների կառաջացնի Չավիի համար: Հանդիպումը ամենայն հավանականությամբ բաց կթողնի նաև Էրիկ Գարսիան, որը առողջական պրոբլեմներ ունի: