Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել:
Վարակակիրներից մեկը Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղից է, մյուս 2-ը Ստեփանակերտ քաղաքից, որոնց մոտ վարակը հաստատվել է բուժհասատատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:
Առողջացել է 4 քաղաքացի:
Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 340 մարդու մոտ, որից 300-ը հաղթահարել է հիվանդությունը:
Փաստացի բուժում է ստանում 38, ընդհանուր մեկուսացված է 79 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 104 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 13 039 փորձանմուշի հետազոտություն:
https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/182880800019375?__cft__[0]=AZXX-feRPpsRXcfaDCn4QBnp6SbuZRW0FdNTSOlWyxsAnvgkzmnCaG2POheA2cmG2iIcgc4lIga-NN5bzZlDIGfJCv9yJUm2YPRGHdtoL3PCBmNbuf5zc0-74nD-3q8zgGW-qcgtCa9APMTu-wZJZmTkdp4iAEvafutUPOsQGi2kEQ&__tn__=%2CO%2CP-R