fbpx
Գիտություն
13:40 26/09/2019

3 նոր տիեզերագնացներ արդեն Միջազգային տիեզերական կայանում են (ՏԵՍԱՆՅՈւԹ)

3 նոր տիեզերագնացներ արդեն Միջազգային տիեզերական կայանում են (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Միջազգային տիեզերական կայանն ընդունել է 3 նոր տիեզերագնացիների անձնակազմին, որոնք Ղազախստանի Բայկոնուր կոսմոդրոմից ՄՏԿ է հասել ռուսական «Սոյուզ» տիեզերանավով: 4 տարվա մեջ սա առաջին դեպքն է, երբ ՄՏԿ-ում գտնվում է միանգամից 9 տիեզերագնաց:

Խմբում առաջին անգամ ընդգրկվել է տիեզերագնաց Հազա Ալ Մանսուրին՝ Արաբական Միացյալ Էմիրություններից: Անձնակազմում են եղել նաև ռուս հրամանատար Օլեգ Սկրիպոչկան և թռիչքի ինժեներ Ջեզիկա Մեյրը (NASA):

Հոկտեմբերի 3-ին նրանցից 3-ը, այդ թվում՝ այնտեղ առաջին անգամ մեկնած արաբ տիեզերագնացը և նախկին առաքելության 2 անդամները, կվերադառնան Երկիր:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ