fbpx
Առողջապահություն

22 օբյեկտներից 3-ում խախտում է արձանագրվել․ ՍԱՏՄ տեսուչները՝ Կենտրոնում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները երեկ երեկոյան եղել են Կենտրոն վարչական շրջանում ու ստուգել են հակահամաճարակային նորմերի պահպանումը։

Այս մասին տեղեկանում ենք ՍԱՏՄ-ի Facebook-ի էջից։

Նշվում է, որ վերահսկողություն է իրականացվել 22 օբյեկտներում, որոնցից խախտում է արձանագրվել 3-ի մոտ։ Ըստ աղբյուրի՝ կազմվել են արձանագրություններ՝ պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյաններ չունենալու, աշխատակիցների կողմից դիմակ չկրելու հիմքով:

Ստուգայցերը շարունակվելու են նաև այսօր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ