Երևանի մետրոպոլիտենի Facebook-ի էջում գրառում է կատարվել՝ կապված մետրոպոլիտենում հակահամաճարակային կանոնների պահպանման հետ։
Նշվում է, որ ամեն օրվա հերթափոխի հետո իրականացվում է ախտահանում, որից հետո արդեն ախտահանված վագոնները պատրաստ են լինում շահագործվել հաջորդ առավոտյան։
Ըստ աղբյուրի՝ ախտահանվում են նաև կայարանների տարածքները։
Նշվում նաև, որ վագոններում տեղադրված են ախտահանիչ նյութեր։
Մետրոպոլիտեն կարելի է մուտտք գործել դիմակով։


