3 զգեստ, որ վաճառվել են միլիոնավոր դոլարներով
1. Արքայադուստր Դիանայի զգեստը՝ Սպիտակ տան ընթրիքի ժամանակ
Գինը՝ 347 հազար դոլար
Լեդի Դին կարող է պարծենալ մեկից ավելի զգեստներով, որոնք մտել են պատմության մեջ և ոգեշնչման աղբյուր են դարձել նորաձևության միլիոնավոր սիրահարների համար: 1985 թվականին Սպիտակ տանը ընթրիքի ժամանակ նա հայտնվեց Victor Edelstein ապրանքանիշի մուգ կապույտ թավշյա զգեստով: Արքայադուստր Դիանայի լուսանկարները, որտեղ նա պարում է Ջոն Տրավոլտայի հետ, այնուհետև տարածվում է աշխարհով մեկ և զգեստը դարձնում խորհրդանշական: 2019 թվականին այն վաճառքի է հանել բրիտանացի աճուրդավար Քերի Թեյլորը՝ 347 000 դոլարով:
2. Մերիլին Մոնրոյի զգեստ Ջոն Քենեդու ծննդյան օրվա համար
Գինը՝ 4,8 մլն դոլար
50-ականների գլխավոր դիվան ուներ խորհրդանշական զգեստներ ոչ միայն էկրանին, այլև կյանքում: Նրա հանդերձանքներից մեկը, որը մտավ պատմության մեջ, դիզայներ Ժան Լուիի ստեղծած կիսաթափանցիկ զգեստն էր: Մոնրոն այն կրել է 1962 թվականին՝ նախագահ Ջոն Քենեդիին «Happy Birthday» երգը երգելու համար: Ի դեպ, ասում են, որ այն կարել են անմիջապես Մերլինի վրա՝ «երկրորդ մաշկի» էֆեկտի հասնելու համար: Երբ դերասանուհին հայտնվեց բեմում, թվում էր, թե նա ամբողջովին մերկ է։ Դա իսկական մարտահրավեր էր այն ժամանակների համար:
Ժան Լուիի գլուխգործոցը մի քանի անգամ վերավաճառվել է, իսկ 2016 թվականին Julien’s-ի աճուրդում այն վաճառվեց 4,8 միլիոն դոլարով և դարձավ ամենաթանկը պատմության մեջ:
3. Օդրի Հեփբերնի զգեստը «Նախաճաշ Թիֆանիի մոտ» ֆիլմից
Գինը՝ 467 հազար ֆունտ
Օդրի Հեփբերնը ֆրանսիացի դիզայներ Հյուբերտ Ժիվանշիի գլխավոր մուսան էր, իսկ «Նախաճաշ Թիֆանիի մոտ» ֆիլմի խորհրդանշական սև զգեստը նրա ձեռքի գործն էր: 2006 թվականին այն աճուրդի է հանվել Christie’s-ում և վաճառվել գնահատված արժեքից վեց անգամ բարձր: Անանուն գնորդն այն գնել է 467,000 ֆունտ ստերլինգով: