Հայաստանի Հանրապետությունում օգոստոսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 231 322 դեպք, որոնցից 220 617-ն` առողջացած, 4632-ը` մահվան ելքով:
Նշվում է, որ երեկ կատարվել է 7551 թեստավորում, որից հաստատվել է COVID-19-ի 329 նոր դեպք: Ունենք 179 առողջացած, 7 մահվան դեպք:
Ըստ աղբյուրի՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1124 է:
Նշվում է նաև, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4949 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 372 405 թեստավորում: