ԱՄՆ-ում մտադիր են արգելել չպատվաստված օտաերկրացիների մուտքը երկիր

Ամենադիտվածներ

ԱՄՆ-ում մտադիր են արգելել չպատվաստված օտաերկրացիների մուտքը երկիր

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի վարչակազմն աշխատում է մի փաստաթղթի վրա, որով կորոնավիրուսի դեմ ամբողջովին չպատվաստաված (2 դեղաչափով) օտարերկրյա քաղաքացիները չեն կարողանա մուտք գործել ԱՄՆ։

Այս մասին հայտնում է Reuters-ը, որը զրուցել է Սպիտակ տան ներկայացուցչի հետ։

Նշվում է, որ փաստաթուղթ կշրջանառվի այն ժամանակ, երբ հանվեն միջազգային ուղևորափոխադրումների մասով ԱՄՆ-ի սահմանափակումները։

Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ-ն քննարկումներ է անցկացրել տարբեր կառույցների հետ, թե ինչպես պետք է ներդրվի այդ քաղաքականությունը։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ