ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ավելի քան 335 միլիոն դրամ տրամադրեց ԿԳՄՍ նախարարությանը՝ զոհված, հաշմանդամություն ստացած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների երեխաների ամառային հանգիստը մանկական առողջարարական ճամբարներում կազմակերպելու համար։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության Facebook-ի էջից։
Նշվում է, որ խոսքը մոտ 7-13 տարեկան մոտ 3200 երեխայի մասին է։ Նրանք իրենց հանգիստը կանցկացնեն 20 օր՝ 2 հերթափոխով։
