fbpx
Սպորտ

34 տարվա ֆուտբոլից հետո դադար վերցրի ու ուրախ եմ դրա համար․ Ալեգրի

Մասիմիլիանո Ալեգրին պատմել է, թե երբ է պատրաստվում վերադառնալ մարզչական աշխատանքին և ինչով է զբաղվում հիմա։

«Հունիսին: Ես չգիտեմ, արդյոք սա կարո՞ղ է կոչվել ակադեմիական արձակուրդ: Հենց «Յուվենտուսից» բաժանվեցի, որոշվեցի մեկ տարի արձակուրդ վերցնել:

18 տարի անցկացրել եմ որպես խաղացող, իսկ 16-ը`որպես մարզիչ: Այս 34 տարվա ֆուտբոլից հետո դադար վերցրի, և ես ուրախ եմ: Ես հնարավորություն ունեմ մտածել, շփվել մարդկանց հետ, զբաղվել իմ անձնական գործերով, որոնք ինձ համար հետաքրքիր են: Օրինակ ՝ թատրոն գնալը, կամ ցուցահանդեսներ, գրքեր կարդալ:

Անգլերենի դասընթացների եմ գնում այստեղ Միլանում: Ես արդեն բավականաչափ լավ եմ խոսում: Ես ֆիլմեր եմ նայում նաև անգլերեն լեզվով, և եթե ինչ-որ բան կարդում եմ, լավ հասկանում եմ, թե ինչ է գրված», – ասել է Ալեգրին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ