Հունվարի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 162643 դեպք, որոնցից 150602-ն` առողջացած, 2941-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։
Այսպիսով` երեկ կատարվել է 1885 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 355 նոր դեպք: Ունենք 729 առողջացած և մահվան 10 դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 707 է:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8393 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 611815 թեստավորում:
https://www.facebook.com/ministryofhealthcare/posts/2852233521684425?__cft__%5B0%5D=AZUCu46miSmrNoBhLznGCnroEnQnb3fQnmQPlMmYqvACF-L0tKXXAPIlIf9z2ec8kTPAhPCwTJm94cU74wILUzZZ26MyNIGeC1mzZtWdITHN5W9sqHTQVvrh-DzMtZpHPqvCWiHfb0PwBsBejwPVxGYP&__tn__=%2CO%2CP-R

