fbpx
Ժամանց

36-ամյա զուգընկերոջ հետ 76-ամյա Շերը նախատեսում է երկու նոր ալբոմ թողարկել

Հայազգի համաշխարհային աստղ 76-ամյա Շերը նախատեսում է երկու նոր ալբոմ թողարկել իր 36-ամյա զուգընկերոջ հետ։ Երգչուհին պատմել է, որ իր սիրելին՝ Ալեքսանդր Էդվարդսը, արդեն գրել է երգերից մի քանիսը, և դրա համար շատ հուզված ու երջանիկ է։

«Նա գրող է և պրոդյուսեր, անում է ամեն ինչ, որ ես երջանիկ լինեմ։ Կարծում եմ, ինչպես ցանկացած արտիստ, երբ լավ բան ես ունենում, հուզվում ես»,- լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է լեգենդար երգչուհին:

Շերը և նրա զուգընկերը միասին են 2022 թվականի նոյեմբերից։ Էդվարդսը վերջերս նաև երգչուհուն ադամանդե մատանի էր նվիրել, սակայն զույգը նշել է, որ ամուսնանալու մտադրություն չունի։ Նրանց միջև եղած տարիքային տարբերությունը մեծ վեճի պատճառ էր դարձել երգչուհու և նրա որդիների միջև։ Շերն անգամ մտածում էր զավակներին կտակից զրկելու մասին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ