MLS-ի հերթական տուրում «Ինտեր Մայամին» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Շարլոթի» հետ՝ 1:1:
Հանդիպման հաշիվը 57-րդ րոպեին բացեց հյուրերի լեհ կենտրոնական հարձակվող Կարոլ Սվիդերսկին։ Պատասխան գնդակը 68-րդ րոպեին խփեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին։
Իր թիմի վերջին 4 խաղում Մեսսին դարձել է 2 գոլի հեղինակ։ Դրանից առաջ արգենտինացին ապաքինվում էր վնասվածքից։