fbpx
Աշխարհ

ՆԱՏՕ-ն զորվարժություններ է անցկացնում Միջերկրական ծովում

USS Harry S. Truman ավիակիրը գտնվում է Միջերկրական ծովում:

Դաշինքի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի հրամանատարության ներքո տեղի ունեցող զորավարժությունները կտևեն մինչև փետրվարի 4-ը։

Զորավարժություններին մասնակցում են ՆԱՏՕ-ի ծովային հարձակման և աջակցության ուժերի հրամանատարության և ԱՄՆ վեցերորդ նավատորմի դաշնակից նավերը։

«Neptune Strike զորավարժությունները ընդգծում են ՆԱՏՕ-ի կարողությունը՝ ինտեգրելու բարձրակարգ ավիակիր հարվածային խմբերի ծովային կարողությունները, որը կապահովի բարձր օպերատիվ պատրաստվածություն Դաշինքի ողջ տարածքում և բոլոր դաշնակիցների պաշտպանությունն ու պաշտպանունակությունը», – ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ սառը պատերազմից հետո առաջին անգամ ԱՄՆ-ի ավիակիրների ամբողջական խումբը փոխանցվում է ՆԱՏՕ-ի հրամանատարությանը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ