fbpx
Աշխարհ

Էմանուել Մակրոնի վարկանիշն իջել է 25%

makron

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը կրկին իջել է, այս անգամ հասնելով 25%։ Այս մասին հայտնում է Journal Du Dimanche-ը։

Նշվում է, որ ֆրասիացի նախագահը հույս ուներ 2018 թվականի հիշատակության միջոցառումների հաշվին բարձրացնել իր վարկանիշը, սակայն առերեսվեց «դեղին ժիլետների» հասարական դժգոհության շարժման, ովքեր բողոքում են բենզինի թարկանցման պատճառով։ Բացի այդ, ըստ պարբերականի՝ նկատելիորեն ընկել է նաև վարչապետ Էդուար Ֆիլիպի վարկանիշը՝ հասնելով 34%։

Ֆրանսիայի հինգերորդ հանրապետության պատմության ամենացածր վարկանիշն ունեցել է նախագահ Ֆրանսուա Օլանդը։ 2013 թվականին նրա գործունեությունը դրական են գնահատել բնակչության միայն 20%-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ